Ադրբեջանի տարածքը փոխվում է ոչ թե Կասպից ծովի մակարդակից կախված, այլ քո նվիրատվություններից։ Ամենամեծ փոփոխությունը եղավ էն ժամանակ, երբ Արցախը նվիրաբերեցիր...
Նա եկավ` ցույց տալու մեր Երկրի հակառակ կողմը, այն ամենը, ինչը, քաղաքակրթական ֆիլտրերի շնորհիվ, մղված էր հետին պլան, քանզի առողջանում էր ազգը, սնվում սեփական հաղթանակների բերկրանքով...
Տասը տարի առաջ ո՞վ կարող էր մտածել, որ որևէ երկիր կարող է ռմբակոծել ատոմային գերտերություն համարվող Ռուսաստանի տարածքը, կամ ո՞վ կարող էր մտածել, որ որևէ երկիր կարող է ռմբակոծել ատոմային գերտերություն համարվող ԱՄՆ-ի ռազմաբազաները Մերձավոր Արևելքում...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...